Դանակահարություն` Խաչփար գյուղում
Օգոստոսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնից Մասիսի բաժին հաղորդեցին, որ կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Խաչփար գյուղում բնակվող 37-ամյա մի տղամարդ։
Մասիսի բաժնից օպերատիվ-խմբեր մեկնեցին և՛ բուժհաստատություն, և՛ Խաչփար։ Գյուղում պարզվեց, որ 21-րդ փողոցի սկզբնամասում վեճ էր եղել, որը հանգուցալուծվել էր դանակահարությամբ։ Դեպքի վայրում արնանաման հետքեր հայտնաբերվեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մասիսի ոստիկանները բացահայտեցին հանցագործությունը։
Պարզվեց, որ վեճի ընթացքում 30-ամյա մի տղամարդ դանակահարել էր համագյուղացուն։ Կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մասիսի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 30-ամյա խաչփարցին ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։