Բաժիններ՝

«Երիտասարդության ուժը» ռազմա-մարզական հավաքի շրջանակներում «Հայրենիք» կուսակցության ճամբարականներին էր այցելել Արթուր Վանեցյանը

«Երիտասարդության ուժը» ռազմա-մարզական հավաքի շրջանակներում «Հայրենիք» կուսակցության ճամբարականներին էր այցելել կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։

«Երեկոյան խարույկի շուրջ ծավալված ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում երիտասարդները Արթուր Վանեցյանի հետ քննարկել են ՀՀ արտաքին և ներքաղաքական օրակարգին, երիտասարդության հիմնախնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր։

Շնորհավորելով երիտասարդներին տոնի կապակցությամբ, Արթուր Վանեցյանն ընդգծել է երիտասարդության ակտիվ քաղաքական և քաղաքացիական մասնակցության կարևորությունը մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։

Ճամբարականները պայմանավորվել են նմանատիպ ձևաչափով հանդիպումների շարունակականության շուրջ»,- նշված է հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031