Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայտարարել են Մեքսիկայի հետ սահմանին միգրանտների աննախադեպ թվի մասին

Աննախադեպ քանակի միգրանտներ փորձում են հատել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը։

«Մեզ հանդեպ հարավային սահմանի անցակետերում ծառացել է աննախադեպ թվով միգրանտների հետ կապված խնդիրը»,-ասել է Մայորկասը, որի խոսքը մեջբերում են ամերիկյան ԶԼՄ-ները:

«Իրադրությունը սահմանին ամենաբարդ մարտահրավերներից մեկն է մեզ համար: Բարդ իրավիճակ է, այն մշտապես փոխվում է եւ գլոբալ համակարակի ֆոնին ազդում դժվարին իրադրությունների մեջ հայտնված մարդկանց վրա»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ այդ ցուցանիշի աճը պայմանավորված է մի քանի պատճառներով, մասնավորապես, «պայմանների վատթարացումը նրանց հայրենի երկրում, այդ թվում՝ աղքատությունը, բռնության աճը եւ կոռուպցիան»: ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության տվյալների համաձայն, հուլիս ամսին գրանցվել է մարդկանց՝ Մեքսիկայի հետ սահմանը հատելու եւ ԱՄՆ մուտք գործելու ավելի քան 200 անօրինական փորձ:

Մայորկասն այս շաբաթ այցելել է Տեխաս եւ հանդիպում ունեցել նահանգի պաշտոնատար անձանց հետ, որոնք քննադատել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի մոտեցումը Մեքսիկայի հետ սահմանի խնդիրների լուծման հարցում: Ամերիկյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Բայդենը հրաժարվել է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի միգրացիոն կոշտ մոտեցումից:

ԱՄՆ-ի նախկին ղեկավարը քանիցս զայրացել է այդ հարցի շուրջ Բայդենի գործողություններից եւ նշել, որ հարյուր հազարավոր մարդիկ թափանցում են ԱՄՆ, ներառյալ հանցագործները, իսկ գործող նախագահը ոչինչ չի անում դա կասեցնելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս