Շոյգուն մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական ռազմավարական զորավարժությունները
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օգոստոսի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական «Սիբու/Փոխգործակցություն – 2021» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլը: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում Սերգեյ Շոյգուն հանդիպում կունենա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ: Ինչպես ՌԴ ՊՆ-ն է հաղորդել՝ կայանալիք բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու երկկողմ համագործակցության, այդ թվում՝ երկու երկրների զինված ուժերի գործնական փոխգործակցության հետ կապված հարցերը:
«Սիբու/Փոխգործակցություն – 2021» օպերատիվ-ռազմավարական վարժանքներն անցկացվում են օգոստոսի 9-12-ը: Զորավարժություններին ներգրավվելու է ավելի քան 13 հազար զինծառայող և ավելի քան 400 միավոր զինատեսակներ և ռազմական տեխնիկա: