«Պատերազմից 9 ամիս է անցել, ինչո՞ւ չեք գնում Արցախ». Իշխան Սաղաթելյանը՝ իշխանություններին

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախում թշնամու արձակած կրակոցներին ու սադրիչ գործողություններին՝ նշելով, որ այսօր ամենամեծ դժբախտությունն այն է, որ ՀՀ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից:

«Մենք իշխանությանը պարզ հարց ենք տալիս՝ ասում ենք, որ պատերազմից անցել է 9  ամիս, ինչո՞ւ ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյա Արցախ չի գնացել, Ալիևի՞ց են վախենում: Բա ախր երկու տարի վերտալյոտներով գնում էին Արցախ, կամուֆլյաժներ էին հագնում, քոչարի էին պարում, Աղդամում նուռ էին ուտում: Կոնկրետ հարց եմ տալիս՝  պատերազմից 9  ամիս է անցել, ինչո՞ւ չեք գնում Արցախ: Թող սպառիչ պատասխան տան, հետևողականորեն ձեռքերը Արցախից լվացել են»,- նշեց Իշխան Սաղաթելյան:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս