Եթե այս միջադեպերը ժամանակին չկանխվի, ապա դրանց վտանգավորության աստիճանը կաճի. Տիգրան Աբրահամյան
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/236253568_4630765143622486_359362094485395206_n.jpg)
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՊԲ փոխանցմամբ, օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ:
Եթե նկատի ունենանք, որ 2 օր առաջ էլ նռնականետ էր կիրառվել հայկական դիրքերից մեկի ուղղությամբ, ապա ակնհայտ է, որ խախտումների բնույթը փոփոխության է ենթարկվել՝ առավել վտանգավոր բնույթ ստացել։
Եթե այս միջադեպերը ժամանակին չկանխվի, ապա դրանք ոչ միայն պարբերական բնույթ կստանան, այլ դրանց վտանգավորության աստիճանը կաճի»։