Բաժիններ՝

Շոյգուն հայտնել է, որ թալիբները վերահսկում են Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանը

«Թալիբան» ահաբեկչական շարժումը վերահսկողության տակ է վերցրել Ուզբեկստանի եւ Տաջիկստանի հետ սահմանները, բայց խոստանում է, որ գրոհներ չի ձեռնարկի հարեւան պետությունների վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Նրա պարագլուխները ասում են, որ իրենք խափանարարական ոչ մի փորձ չենք ձեռնարկի սահմանների հատման, սահմանակից տարածքների վրա գրոհների ուղղությամբ»,-օգոստոսի 10-ին ասել է Շոյգուն՝ հանդես գալով «Բանականությունների տարածք» Համառուսաստանյան երիտասարդական ուսուցողական համաժողովի շրջանակներում: Նա հիշեցրել է, որ օրերս «Թալիբան»-ը վերցրել է Կունդուզը: «Եթե դուք տեղյակ եք այդ շրջաններից, Կունդուզը բավականին խոշոր եւ լուրջ կենտրոն է: Մեզ համար դա կարեւոր է դա Ուզբեկստանի եւ Տաջիկստանի հետ սահմանն է, այն նույնպես «Թալիբան»-ի վերահսկողության ներքո է վերցված»,-ասել է Շոյգուն: Նաեւ նախարարը հավելել է, որ Ռուսաստանն օգնում է արդիականացնել Կենտրոնական Ասիայի երկրների բանակը այն բանի համար, որպեսզի նրանք պատրաստ լինեն Աֆղանստանից հնարավոր սպառնալիքների դիմագրավմանը:

«Այն սպառնալիքները, որոնք Աֆղանստանից եկել են առաջներում, թմրամաքսանենգությունն էր, մեր երկիր ահաբեկիչների ներթափանցումը Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի տարածքով, եւ, իհարկե, դրանից այն չի պակասում: Ուստի մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի մեր կոլեգաները, մեր դաշնակիցները, ՀԱՊԿ-ի գծով մեր գործընկերները պատրաստ լինեն դրան: Դրա համար մենք բնականաբար ամեն ինչ անում ենք»,-ասել է Շոյգուն՝ հանդես գալով համաժողովում: «Հավանաբար, սպաների մեծ մասն ուսուցում է անցնում Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Մենք զբաղվում ենք նաեւ Ղրղզստանի, Տաջիկստանի բանակների արդիականացմամբ: Տաջիկստանում մեր 201-րդ ռազմակայանն է, Ղրղզստանում նույնպես ռազմակայան ունենք: Այստեղ, իհարկե, չափազանց կարեւոր է, որ Ուզբեկստանի, Տաջիկստանի զինված ուժերը պատրաստ լինեն հնարավոր սպառնալիքների դիմակայմանը»,-հավելել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս