Բաժիններ՝

Amnesty International-ը կոչ է անում Բայդենին չեղարկել «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ասանժին առաջադրված մեղադրանքները

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին առաջադրված մեղադրանքները քաղաքականացված են, և կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին չեղարկել դրանք:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության հայտարարությանը:

Amnesty International-ի հայտարարությունը տարածվել է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցով Լոնդոնի Բարձր դատարանում կայանալիք վերաքննիչ լսումների նախօրեին:

«Դատարանը պետք է մերժի այդ երեսպաշտ բողոքարկումը: Նախագահ Բայդենը պետք է օգտվի իրավիճակից և հանի քաղաքականապես պատճառաբանված մեղադրանքները, որոնք ԶԼՄ-ների ազատությունը և ինքնարտահայտումը հասցրեցին մեղադրյալի աթոռին: Այժմ եկել է նախագահ Բայդենի՝ քայլ անելու և անհեթեթ հետապնդմանը վերջ դնելու ճիշտ ժամանակը », – նշված է իրավապաշտպանների հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս