Բաժիններ՝

Սիրիայի նախագահը հաստատեց նոր կառավարության կազմը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել է Արաբական Հանրապետության նոր կառավարության կազմը: Օգոստոսի 10-ին այդ մասին հաղորդել է Սիրիայի SANA գործակալությունը։

Գործակալության տվյալների համաձայն՝ պետության ղեկավարն «ստորագրել է թիվ 208 հրամանագիրը Սիրիայի նոր կառավարություն կազմելու մասին՝ Հուսեյն Առնուսի ղեկավարությամբ»: Հրամանագրին համապատասխան՝ Ալի Աբդալա Այուբը պահպանել է փոխվարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնը: Ֆեյսալ Միքդադը կշարունակի գլխավորել արտաքին գործերի եւ վտարանդիների գործերի նախարարությունը, իսկ Քենան Յաղին՝ ֆինանսների նախարարությունը: Նախկին կառավարության կազմն Առնուսի գլխավորությամբ պետության ղեկավարը հաստատել էր անցյալ տարվա օգոստսի 30-ին:

Այդ կաբինետը մայիսի 26-ին Սիրիայում անցկացրել է նախագահական ընտրություններ, որտեղ Ասադն ստացել էնտրողների 95,1 տոկոսի պաշտպանությունը: Հուլիսի 17-ին Սիրիայի ղեկավարը երդում է տվել որպես պետության ղեկավար չորրորդ յոթնամյա ժամկետով: Գտնվելով վարչապետի պաշտոնում՝ Առնուսը կարողացել է հասնել սոցիալ-տնտեսական դրության կայունացման՝ շուկայական առեւտրի կարգավորման եւ գների աճի զսպման ընդունված միջոցների շնորհիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս