Բաժիններ՝

Կոնգրեսին Թրամփի հարկային հայտարարագրերի հանձնման հարցը կլուծեն նոյեմբերի 8-ին. CNN

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը չի կարողանա երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերը Կոնգրեսին հանձնել մինչեւ նոյեմբեր: Օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ դաշնային դատարանը պլանավորում է նրա հայտարարագրերն ԱՄՆ-ի օրենսդիր մարմնին հանձնելու դեմ Թրամփի փաստաբանի առարկությունները լսել նոյեմբերի 8-ին:

Մինչ այդ գործի վերաբերյալ ոչ մի կարգի կարեւոր որոշումներ չեն սպասվում: Ավելի վաղ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, որը նաեւ կատարում է գլխավոր դատախազության գործառույթները, որոշել էր հանրապետականի հակային հայտարարագրերը հանձնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եկամուտների եւ ծախսերի կոմիտեին: Թրամփի փաստաբան Ռոնալդ Ֆիսքեթին դեմ է հանդես եկել այն հիման վրա, որ «գործում չկան որեւէ խախտման վկայություններ»:

Թրամփը զանազան պատրվակներով հրաժարվել է հրապարակել իր հարկային հայտարարագրերը, թեեւ նրա քաղաքական ընդդիմախոսները տակվին 2016 թվականի նախագահական մրցարշավի ժամանակներից են նրանից պահանջել անել դա: Կանոնավորող մարմինները կատարում են նրան պատկանող ընկերությունների գործունության ստուգումներ:

Նախկին նախագահի խոսքով՝ այդ պատճառով տեղեկատվություն հրապարակել հարկային մասհանումների վերաբերյալ ցանկալի չէ:

The New York Times թերթը 2020 թվականի սեպտեմբերին հանդես է եկել պնդումնեով, որ իր լրագրողները ծանոթացել են Թրամփի՝ ավելի քան 20 տարվա հարկային հայտարարագրերին: Դրանցից իբր հետեւում է, որ 2016 եւ 2017 թվականներին նա միագումար եկամտահարկ է վճարել 1,5 հազար դոլարի չափով: Թրամփը հայտարարել է, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Թրամփը ներկայացնում է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը: Կոնգրեսի ստորին պալատը գտնվում է դեմոկրատների վերահսկողության ներքո, դեմոկրատ է վարչակազմի այժմյան ղեկավար Ջո Բայդենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս