Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների առաջ փակում է մուտքը երկիր
Ռուսաստանը փակում է Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների մուտքը՝ ի պատասխան Չեչնիայում մարդու իրավունքների վերաբերյալ Լոնդոնի հայտարարությունների: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ի պատասխան բրիտանական իշխանությունների ոչ բարեկամական գործողությունների և ռուսական կողմի փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ որոշում է ընդունվել անձնական պատժամիջոցներ սահմանել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների համաչափ թվի նկատմամբ, որոնք սերտորեն ներգրավված են հակառուսական գործունեության մեջ: Նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն փակվել է», – նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Մոսկվան բրիտանական ղեկավարությանը կոչ է արել «հրաժարվել ոչնչով չհիմնավորված առճակատման գծից»: