ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի երկխոսությունը սպառազինությունների վերահսկողության շուրջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Ճապոնիայի Նագասակի քաղաքի ամերիկյան ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցին ողջունել է սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ձգտումը։
«Ես ողջունում եմ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության համոզվածությունն այն բանում, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել եւ այն չի կարելի թույլ տալ,- նշել է գլխավոր քարտուղարը:- Ես նաեւ ողջունում եմ սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ նրանց ձգտումը»: Գուտերիշը պաշտպանել է «Միջուկային զենքի արգելման պայմանագրի բոլոր մասնակիցներին»՝ հույս հայտնելով, որ երկխոսության միջոցով կհաջողվի «խստացնել նորմաները միջուկային սպառազինությունների նկատմամբ»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խսքով՝ նույնիսկ Նագասակիի ռմբակոծությունից 76 տարի անց աշխարհը շարունակում է գոյություն ունենալ «միջուկային սնկի ստվերում»:
«Միջուկային զենքի կիրառման վտանգն այժմ նույնքան բարձր է, որքան սառը պատերազմի առավելակետին»,- կարծում է նա: Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ընդունվել է 2017 թվականի հուլիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի անդամ 122 պետությունների օգնությամբ բանակցությունների արդյունքներով, որոնց չեն մասնակցել միջուկային տերությունները, ներառյալ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:
Փաստաթղթի տեքստին համապատասխան դրա մասնակիցները պարտավորվում են «երբեք եւ ոչ մի կարգի հանգամանքներում» չմշակել, չփորձարկել, չարտադրել եւ չկուտակել միջուկային զենք, ինչպես նաեւ չկիրառել այն եւ չսպառնալ դրա կիրառմամբ: Համաձայնագրին միացած երկրներին նաեւ կարգելվի իրենց տարածքում տեղակայել այլ պետությունների միջուկային զենք:
Հոկտեմբերի 25-ին Միջուկային զենքի ագելման միջազգային ընկերությունը (ICAN) հայտարարել է, որ պայմանագիրն ուժի մեջ է կմտնի 2021 թվականի հունվարի 22-ին, քանի որ այն արդեն վավերացրել է 50 երկիր: ՌԴ-ն մեկ անգամ չէ դիրքորոշում հայտնել, որ հավանություն չի տա, չի ստորագրի կամ վավերացնի այդ պայմանագիրը: Ինչպես հունվարի 21-ին նշել է ՌԴ-ի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան, Ռուսաստանը կարծում էր Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ունակ չէ ավանդ ներդնելու միջուկային սպառազինությունների կրճատման բնագավառում, եւ մտադիր չէ միանալ այդ փաստաթղթին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: