ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կժամանի Հայաստան
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/1060202.jpg)
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 9-10-ը գտնվելու է Հայաստանում:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ: