Բաժիններ՝

Հունաստանը Թուրքիայի քաղաքացիների համար բացում է ցամաքային սահմանները

17 ամիս տևած դադարից հետո Հունաստանը բացում է Թուրքիայի հետ իր ցամաքային սահմանները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Օգոստոսի 5-ից սկսած Թուրքիայի քաղաքացիները Էդիրնեից դեպի Հունաստան տանող Իսփալա–Կիպի և Փազարքուլե-Կաստանիես սահմանային անցակետերով կարող են մուտք գործել Հունաստան։

Սակայն կա մի սահմանափակում․ Հունաստանը թույլ կտա Թուրքիայից յուրաքանչյուր անցակետով շաբաթական առավելագույնը 1․500 անձի մուտքը երկիր։ Այդ թվի մեջ չեն ներառվի միայն բեռնատարների վարորդները։

Նշվում է նաև, որ Հունաստան մուտք գործելու համար Թուրքիայի քաղաքացիները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստման քարտեր կամ վերջին 72 ժամվա ընթացքում արված թեստավորման բացասական արդյունք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031