ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն է տվել Տայվանին ինքնագնաց հաուբիցների վաճառքին
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ամերիկյան Պետդեպարտամենտը հավանություն է տվել Տայվանին 750 մլն արժողությամբ 40 միավոր 155-միլիմետրանոց M109A6 ինքնագնաց հաուբիցային հրետանային համակարգ վաճառելուն։
Փաթեթը ներառելու է հաուբիցներ, գրեթե 1,7 հազար լրակազմ նշանառման համակարգեր, Տայվանի սպառազինությունում գտնվող նախորդ սերնդի հրանոթների պահեստամասեր եւ սարքավորումների արդիականացում, նշել է Պենտագոնը: Նա օգոստոսի 4-ին արդեն Կոնգրեսին ծանուցել էարավոր վաճառքի մասին: Տայվանի ռազմական գերատեսչությունը օգոստոսի 5-ին «անկեղծ շնորհակալություն» է հայտնել ԱՄՆ-ին, հայտարարելով, որ դա կօգնի բարձրացնել «իր ցամաքային զորքերի արագ արձագանքման ունակությունները», ինչպես նաեւ այն, որ ամերիկյան սպառազինությունների մատակարարումները տարածաշրջանային կայունությանն աջակցելու հիմքն են»:
Միեւնույն ժամանակ Պենտագոնի հաղորդագրության մեջ չի ճշտվում, որ մատակարարման պարտավորագիրն արդեն ստորագրվել է: Չինաստանը հետեւողականորեն եւ վճռականորեն հանդես է գալիս Տայվանին օտարերկրյա զենք վաճառելու դեմ, ընդգծելով, որ դա լրջորեն խախտում է մեկ Չինաստանի սկզբունքը, կոպիտ միջամտություն է Չինաստանի ներքին գործերին, նրա ինքնիշխանության եւ անվտանգության շահերի խախտում: M109-ը 155 միլիմետր տրամաչափի ինքնագնաց հրետանային կայանք է, ինքնագնաց հաուբիցների դասի, պտտվող աշտարակով թրթուրավոր շասսի վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: