Բաժիններ՝

Մարտունիում պատերազմի ընթացքում վնասված ավելի քան 390 տուն է վերանորոգվում

Շրջկենտրոն Մարտունիում և շրջանի մյուս բնակավայրերում շարունակվում են պատերազմի ընթացքում հրետակոծությունից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդել են ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից:

«Պատերազմից հետո արդեն վերանորոգվել է 183 բնակելի տուն: Շուրջ 398 առանձնատան վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մարտունու բնակավայրերում շինաշխատանքներն իրականացնում են 44 շինարարական կազմակերպություններ»,- մեզ հետ զրույցում նշել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանելյանը։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս