 
                        Գերմանիան կշարունակի ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերին. Մերկել
 
                                    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությանը:
«Հարգելի՛ պարոն վարչապետ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Դուք ստանձնում եք Ձեր նոր մանդատը մեծ մարտահրավերների և անորոշության շրջանում։ COVID-19 համավարակը բոլորիցս պահանջում է աննախադեպ միջոցառումների իրականացում։
Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանի Հանրապետությանը` որպես վստահելի գործընկերոջ, բարեփոխումների իր ճանապարհին։ Դաշնային կառավարությունը կշարունակի հավասարապես նաև ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Մաղթում եմ Ձեզ երջանկությամբ ուղեկցվող նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքի իրականացման ընթացքում»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        