Հաիթիի նախկին վարչապետը հերքել է կապը նախագահի սպանության հետ
Հաիթիի նախկին վարչապետ Պոլ Դենին հայտարարել է, որ հանդիպել է նախագահ Ժովենել Մոիզի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկի՝ Քրիստիան Սանոնի հետ, սակայն որևէ կերպ ներգրավվածություն չունի հանցագործության մեջ: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաիթիի դատախազությունը մի շարք քաղաքական ու կրոնական գործիչների, այդ թվում և Պոլ Դենիին ձերբակալելու կարգադրություն էր արձակել:
«Անկասկած, ես որևէ կերպ կապ չունեմ այդ սարսափելի հանցագործության հետ»,- ասվում է Դենիի տարածած հայտարարության մեջ: Նա հայտնել է, որ միայն մեկ անգամ՝ 2021 թվականի մարտին Պորտ-օ-Պրենսում է հանդիպել Սանոնին հետ և զրուցել երկրի քաղաքական իրավիճակի շուրջ: «Սանոնը հայտնեց իր նախագահական նկրտումների մասին, որոնք ինձ զարմանալի թվացին՝ կտրված Հաիթիի քաղաքական իրողություններից»,- նշել է նախկին վարչապետը: Նա հորդորել է դատախազությանը՝ չեղարկել իրեն ձերբակալելու մասին կարգադրությունը: