Բայդենը հայտարարել է Լիբանանին 100 մլն դոլարի օգնություն տրամադրելու մասին
Միացյալ Նահանգները շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Լիբանանին: Այս մասին ի աջակցություն Լիբանանի բնակչության կազմակերպված միջազգային համաժողովում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ում տեսաուղերձը հրապարակվել է YouTube-ի` Սպիտակ տան պաշտոնական ալիքում:
«Այսօր ես հայտարարում եմ շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի նոր հումանիտար օգնության մասին: Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ կողմից Լիբանանին տրամադրած հումանիտար աջակցությունը գերազանցում է 560 մլն ԱՄՆ դոլարը»,- հայտնել է Բայդենը: Նա կոչ է արել մյուս երկրներին ևս ակտիվացնել աջակցությունը Լիբանանի ժողովրդին: