Ստուգվել է զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակը . ՊՆ
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/1059917.jpg)
4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ օգոստոսի 4-ին անցկացվել են մասնագիտացված համատեղ վարժանքներ: Այս մասին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակն ու մարտավարամասնագիտական գիտելիքները, կատարելագործվել են դաշտային պայմաններում առաջադրված խնդիրները կատարելու հմտությունները։