Բուսակերական խաբկանք. բանջարեղեն, որը խանգարում է նիհարել
Բանջարեղեն + սպիտակուցը բազմակողմանի սննդային բանաձև է նրանց համար, ովքեր ցանկանում են մի քանի կիլոգրամ նիհարել: Բայց պատահում է նաև, որ բավականին սահմանափակ դիետայի ընթացքում քաշը չի պակասում, իսկ երբեմն նույնիսկ ավելանում է: Դա կարող է առաջանալ որոշ տեսակի բանջարեղենի պատճառով, մասնավորապես այն, որը պարունակում է մեծ քանակությամբ օսլա, այսինքն՝ թաքնված ածխաջրեր:
Օսլա պարունակող բանջարեղենն առաջացնում է ինսուլինի արտազատում և քաղցի զգացում: Արդյունքում, դուք ավելի շատ եք ուտում, որպեսզի փոխհատուցեք շաքարի տատանումները, իսկ քաշը կորցնելու գործընթացը դանդաղում է:
Հարվարդի հանրային առողջության դպրոցի 20-ամյա հետազոտության ընթացքում, որն ունեցել է 13.000 մասնակից, գիտնականները կարողացել են կապ հաստատել բանջարեղենի որոշակի տեսակների և քաշի ավելացման միջև: Մթերքները, որոնք խանգարում են նիհարելուն, հետևյալն են՝
Կարտոֆիլ
Եգիպտացորեն
Հատիկավոր լոբի
Ոլոռ
Այս բոլոր մթերքները պարունակում են շատ վիտամիններ և հանքանյութեր, ուստի պետք չէ հրաժարվել դրանցից ամբողջությամբ: Բայց դիետայի ընթացքում ավելի լավ է սահմանափակել դրանց օգտագործումը: Փորձեք փոխարինել այս բանջարեղենը բրոկկոլիով, բուլղարական պղպեղով, գազարով. դրանք պարունակում են շատ մանրաթելեր և ջուր, ինչը միայն օգուտ կբերի քաշի կորստի գործընթացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը