Արցախում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպքեր
Արցախում օգոստոսի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպքեր: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 56 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 28 428-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 954 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 476 քաղաքացու հետազոտություն, որից 971-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: