Բաժիններ՝

«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արևելյան Չինաստան

Տեղատարափ անձրեւների պատճառով վտանգի ամենաբարձր՝ կամիր մակարդակ է հայտարարվել Ֆուցզյանի նահանգի Ֆուչժոու քաղաքում, որն առաջիկա օրերին սպասում է ափին մոտեցող «Լուպիտ» (ֆիլիպիներենից թարգմանած նշանակումէ «դաժանությունն») թայֆունի հարվածին: Օգոստոսի 4-ին այդ մասին հաղորդել է CCTV հեռուստաալիքը:

Թայֆունի էպիկենտրոնը ներկայումս գտնվում է ափից մոտավորապես 200 կիլիմետր հեռավորության վրա՝ Գուանդունի հարավային նահանգի եւ Ֆուցզյանի արեւելյան նահանգի միջեւ ընկած սահմանի շրջանում: Դրա կենտրոնական մասում քամու արագությունը կազմում է վայրկյանում 18 մետր (դասակարգվում է որպես արեւադարձային փոթորիկ) եւ շարունակում է աճել: Արեւադարձային փոթորիկը շարժվում է հյուսիս – արեւելյան ուղղությամբ՝ վայրկյանում մոտավորապես 13 մետր արագությամբ:

Օդերեւութաբանների կանխատեսման համաձայն՝ «Լուպիտը» օգոտսի 5-ի օրվա առաջին կեսին կհարվածի Լուֆեն (Գուանդունի նահանգ) եւ Ցզինցզյան (Ֆուցզյանի նահանգ) քաղաքների միջեւ ընկած ափին: Այդ պահին քամու արագությունը դրա կենտրոնական մասում կաճի մինչեւ վայրկյանում 25 մետր:

Այս սեզոնին թվով իններոդ արեւադարձայն ցիկլոնի վրա հասնելու պատճառով Արեւելյան եւ Հարավային Չինաստանի մի շարք շրջաններում, ինչպես նաեւ Տայվան կղզում սպասվում են սաստիկ տեղատարփ անձերեւներ: Գուանդունի, Ֆուցզյանի եւ Չժեցզյանի նահանգների ափամերձ շրջանների բնակչությանն իշխանությունները խնդրում են ձեռնարկել նախազգուշական անհրաժեշտ միջոցներ սողանքների, սելավահոսքերի եւ հորդացումների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս