Նիկոլ Փաշինյանը չորս պաշտոնյաների ազատել է զբաղեցրած պաշտոններից
Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ չորս պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Նիկոլ Փաշինյանն իր որոշումներով Վահագն Օհանյանին ազատել է արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից, Սուրեն Ղամբարյանին՝ վարչապետի օգնականի պաշտոնից, Համլետ Բատիկյանին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից և Լիանա Ղալթաղչյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։