Արմեն Սարգսյանը շնորհավորել է ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի հետ:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի նվաճած բրոնզե մեդալը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն էր Տոկիոյի օլիմպիական խաղերում, ինչպես նաև Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օլիմպիական մեդալը մարմնամարզությունից։
Հանրապետության նախագահը ջերմորեն շնորհավորել է Արթուրին մեր երկիրը պատվով ներկայացնելու համար, մաղթել նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: