Բաժիններ՝

Գերմանիայի՝ 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը 2020 թականին հասել է ռեկորդային մակարդակի

Գերմանիայի՝ 100 տարեկանից բարձր տարիքի բնակիչների թիվը 2020 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի վերջին տասը տարվա ընթացքում եւ կազմել է 20 465: Այդ մասին հայտնել է Վիսբադենի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը։

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ այդ մեծությունը 3 523-ով ավելի է, քան արձանագրվել է 2019 թվականին:

«Վերջին տասը տարվա ընթացքում երբեք այդքան շատ մարդիկ չեն եղել 100 տարեկանից բարձր տարիքային խմբում»,- պարզաբանել են վիճակագրական գերատեսչությունում:

Դրա հետ մեկտեղ ճշտվում է, որ այդ տարիքային խմբի անձանց բաժինն անցյալ տարի 2011 թվականի համեմատությամբ (0,018 տոկոս) նույնպես ավելացել է 0,025 տոկոսով բնակչության ընդհանուր թվաքանակում: Բացի դրանից, գերատեսչությունում նշել են, որ 100 տարեկանից բարձր կանանց թիվը գործնականում քառապատիկ ավելի է, քան տղամարդկանցը: Մասնավորապես, ԳԴՀ-ի 20 465 բնակիչների մոտավորապես 80 տոկոսը կազմել են (16 454) կանայք: Գերմանիայի բնակչությունը շուրջ 83 միլիոն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս