Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրեց Ռուբեն Ռուբինյանին: Ռուբինյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Ռուբինյանի թեկնածությանը:
ԱԺ նախագահի մյուս տեղակալի համար ՔՊ-ի թեկնածուն Հակոբ Արշակյանն է: ԱԺ նախագահի երրորդ տեղակալի պաշտոնի համար ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: