ՀՀ նախագահը նոր նշանակումներ է արել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով կառավարության կազմում նոր նշանակումներ են կատարվել:

Անահիտ Ավանեսյանը վերանշանակվել է ՀՀ առողջապահության նախարար, Անդրանիկ Փիլոյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Վահրամ Դումանյանը՝ ԿԳՄՍ նախարար, Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկայի նախարար:

Նախագահի հրամանագրով Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում:

Կարեն Անդրեասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար, իսկ Տիգրան Խաչատրյանը՝ ֆինանսների նախարար:

Տեսանյութեր

Լրահոս