Ռուսաստանում X-95 հեռահար գերձայնային հրթիռ են ստեղծում

Ռուսաստանում մեծ հեռահարության X-95 նորագույն ավիացիոն գերձայնային թրթիռ են մշակում: Այդ մասին Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարուդնիցկին հայտնել  է «Ռազմական միտք» հանդեսի համար հոդվածում:

Մարտական գործողությունների հաջող վարման կարեւորագույն պայմանը նա համարում է գերիշխելը օդատիեզերական ոլորտում, իսկ այն ապահովել կարելի է հարվածային եւ կործանիչ ավիացիայի արդյունավետ կիրառման հաշվին: «Այդ նպատակներով Օդատիեզերական ուժերի համար մշակվում եւ սպառազինման են ընդունվում այնպիսի նոր եւ արդիականացված սպառազինության նմուշներ, ռազմական եւ հատուկ տեխնիկա, ինչպիսիք են ռազմավարական Տու-160Մ հրթիռակիր-ռմբակոծիչը, «Դաշույն» ավիացիոն գերձայնային հրթիռային համալիրը, մեծ հեռահարության օդային բազավորման գերճշգրիտ զենքը, մասնավորապես X-95 գերձայնային հրթիռը»,-գրում է Զառուդնիցկին:

Բացի այդ, հավելել  նա, ստեղծվում են անօդաչու թռչող սարքեր, հորիզոնական հայտնաբերման ռադիոտեղորոշիչ կայաններ, զենիթային հրթիռային համակարգեր, նորագույն այլ ռազմական տեխնիկա: Փետրվար ամսին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ տարբեր բազավորման գերձայնային համալիրները կդառնան ոչ միջուկային զսպման ռուսաստանյան ուժերի հիմքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս