«Ռուս խաղաղապահները Ոսկեպարում ուղեկալ են դնելու»․ Ոսկան Սարգսյան
Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանից տեղեկացա, որ այսօր Ոսկեպար են ժամանել ռուս զինվորականներ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների եւ այլ պաշտոնատարների ուղեկցությամբ։ Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի եզրին, որտեղից ճանապարհը թեքվում է դեպի Ոսկեպարհի հին անասնաֆերմաներ եւ Վերին Ոսկեպար, նախատեսվում է տեղադրել ռուս խաղաղապահների ուղեկալ, որը կտեղակայվի հավաքովի, մոբիլ կառույցներում։
Նշված տեղը ներկայիս հայ-ադրբեջանական փաստացի սահմանից հեռու է մոտ 300-350 մետր։ Ռուսական խաղաղապահ ուղեկալի տեղադրումը կարող է կապված լինել սահմանի այդ հատվածում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, Յուխարի Աքսիպարա (Վերին Ոսկեպար )ադրբեջանական անկլավի հանձնման հետ»։