Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ և նախարարներ նշանակելու առաջարկությամբ դիմել է Արմեն Սարգսյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետի պաշտոնում։
ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Փաշինյանն առաջարկել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին, Արտակարգ իրավիճակների նախարար՝ Անդրանիկ Փիլոյանին, ԿԳՄՍ նախարարի պաշտոնում վերանշանակել Վահրամ Դումանյանին, իսկ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Վահան Քերոբյանին։
Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը։