Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գնել Սանոսյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակելու վերաբերյալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Գնել ՍԱՆՈՍՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ մինչ այս Գնել Սանոսյանը զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը և այդ պաշտոնից ազատվել էր այսօր։