Բերման ենթարկված տղամարդու մեքենայում հրազեն ու փամփուշտներ են եղել
Հուլիսի 30-ին ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում բնակվող 38-ամյա մի տղամարդ մեքենայի բեռնախցիկում հրազեն ունի։
Տղամարդը հայտնաբերվեց Նիզամու և Կոշևոյի փողոցների խաչմերուկում ու, «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեց «Վալտեր» տիպի հրացան, իսկ սրահում՝ 12 մմ տրամաչափի 7 փամփուշտ։
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։