Բաժիններ՝

Նիգերում զինյալներն սպանել են 18 զինծառայողների

Նիգերի առնավազն 18 զինծառայողներ են սպանվել զինյալների կողմից երկրի արեւմուտքում՝ Բուրկինա Ֆասոյի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին օգոստոսի 2-ին հաղորդել է Radio France internationale-ը, վկայակոչելով աֆրիկյան երկրի հրամանատարությանը:

Հուլիսի 31-ին զինյալները երկու դարան են սարքել Թորոդիի շրջանում՝ ստորաբաժանումների շարժման ճանապարհին, որոնք զբաղվում էին Բոնի ավանում բանակային պահակետի մատակարարմամբ, ասված է Նիգերի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Մարտի ընթացքում զոհվել են 18 զինծառայողներ, յոթը վիրավորվել է, վեցն անհայտ կորել: Թորոդիի շրջանում այժմ տեղի է ունենում կառավարական ուժերի՝ ահաբեկչական խմբավորումների կառույցնների վերացման խոշոր գործողություն:

Դրան մասնակցում են նաեւ Նիգերի ռազմաօդային ուժերը: Երեք երկրների՝ Մալիի, Նիգերի եւ Բուրկինա Ֆասոյի սահմանագծում գտնվող տարածաշրջանը միջազգային ահաբեկչության խոշորագույն որջերց մեկն է Արեւմտյան Աֆրիկայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս