Բաժիններ՝

Իրանից աֆղանստանցի փախստականների նորանոր խմբեր են անցնում Թուրքիա

Աֆղանստանից ամերիկյան զորակազմի սեպտեմբերին դուրս գալու որոշումից հետո շարունակվում է աֆղան փախստականների խմբերի ապօրինի կերպով Թուրքիա անցումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախօրեին հերթական տեսանյութն է տարածվել համացանցում, որում երևում է, թե ինչպես են փախստականների 2 հոծ խմբեր վազքով հատում թուրք-իրանական սահմանը: Այս տեսանյութը նույնպես նախորդների պես բուռն քննարկումների պատճառ է դարձել թուրք օգտատերերի շրջանում: Տեսանյութը նկարահանած անձն էլ հայտնել է, որ ամեն օր հազարավոր փախստականներ խմբերով ապօրինի կերպով Իրանի կողմից հատում են Թուրքիայի սահմանը:

շենք, որ ԱՄՆ-ի ու դաշնակիցների զորքերի դուրս բերման որոշման ու Աֆղանստանում թալիբների ռազմական ու քաղաքական ազդեցության կտրուկ աճի ֆոնին մեծացել է այդ երկրից արտագաղթողների թիվը: Աֆղանստանից դուրս եկող փախստականների խմբերն անցնում են Պակիստան, ապա Իրան կամ միանգամից մտնում են Իրան, որտեղից էլ ցամաքային ճանապարհով հասնում են թուրք-իրանական սահմանի Վանի կամ Բայազետի հատված: Այստեղից խմբերով սահմանը հատող փախստականները ձգտում են հասնել Թուրքիայի արևմտյան զարգացած շրջաններ, հատկապես Ստամբուլ՝ այնտեղ աշխատանք գտնելու կամ դեպի Եվրոպա ճանապարհը շարունակելու նպատակով:

Ապօրինի Թուրքիայի սահմանն անցած բազմաթիվ փախստականներ, սակայն, ձերբակալվում են Թուրքիայի ոստիկանության կամ սահմանապահների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս