Հունաստանի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի ափերի մոտ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 08:31-ին: Ցնցման էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովի Կոս կղզուց 60 կիլոմետր հեռավորության վրա, կղզում ապրում է ավելի քան 30 000 մարդ: Օջախը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, ցունամիի սպառնալիքի մասին հաղորդագրություններ` նույնպես: