Ոստիկանները կանեփի բույսեր ու մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել
Հուլիսի 22-ին Դիլիջանի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Գետափնյա փողոցի բնակիչներից մեկն իր հողամասում կանեփ է աճեցնում: Նրանք հիշյալ վայրում հայտնաբերեցին կանեփի 6 բույս:
37-ամյա տղամարդու հայտնածով՝ դրանք ինքն էր աճեցրել: Նա ոստիկաններին ներկայացրեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։
Նշանակվել են փորձաքննություններ: Ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։