Բաժիններ՝

Կորոնավիրուսի քառակի աճ գրանցած Թուրքիան Անգլիայի կարմիր ցուցակում է

Անգլիան թույլատրել է եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի քաղաքացիների առանց կարանտին մուտքը իր տարածք, պայմանով, որ նրանց անցած լինեն պատվաստման ամբողջ կուրսը (2 չափաբաժին): Ընդ որում պատվաստանյութերը պետք է գրանցված լինեն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի բժշկական գործակալությունների կողմից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս հեշտացումից չեն կարող օգտվել համաճարարակային տեսանկյունից կարմիր ցուցակում գտնվող երկրների քաղաքացիները: Անգլիայի կարմիր ցուցակում է նաև Թուրքիան, որի հետ ավանդաբար ակտիվ կապեր ունի նաև զբոսաշրջության ոլորտում:

Կարմիր ցուցակում հայտնված Թուրքիայում, չնայած ակտիվ պատվաստման գործընթացին, վերջին մեկ ամսվա ընթացում կորոնավիրուսի դեպքերի թիվը ավելի քան քառապատկվել է: Եթե հուլիսի սկզբի օրերին միջինում գրանցվում էր 5 հազար դեպք, ապա արդեն հուլիսի 28-ին գրանցվել է 22.291 դեպք:

Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ վերջին օրերի վիճակագրության համաձայն՝ ակտիվ հիվանդների 87%-ը կազմում են պատվաստման 1-ին դոզա ստացածները, պատվաստման կուրս ավարտածների շրջանում հիվանդացության դեպքերը 5%-ից էլ ցածր են:

Դեպքերի աճ է գրանցվել նաև 65 տարեկանից բարձր այն անձանց շրջանում, որոնց պատվաստումից անցել է 4-5 ամիս: Այդ պատճառով Թուրքիայում սկսել են պատվաստման 3-րդ դոզայի կիրառումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս