«Այդ գործողությունից 28 տարի անց հակառակորդը նորից հարձակողական մարտեր ծավալեց նույն ուղղությամբ և տակավին Կարմիր շուկան մնաց անառիկ…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ողջ երկայնքով:

Թշնամական մեծաթիվ հետևակայինների առաջխաղացմանն աջակցում էին մեկ տասնյակից ավելի զրահատեխնիկա, գրոհիչի վերասարքավորված Լ-29 տիպի ռազմաուսումնական ինքնաթիռն ու ՄԻ-24 ուղղաթիռները: Գլխավոր հարվածի ուղղություն ընտրելով Ղաջար-Կարմիր շուկա ռազմավարական կարևոր նշանակության հատվածը, հակառակորդը նպատակ ուներ ճեղքել Վարանդայի հովտի պաշտպանությունը, ապա զարգացնելով առաջխաղացումը Կարմիր շուկա-Սարուշեն-Շոշ-Ստեփանակերտ ուղերթով հասնել հանրապետության մայրաքաղաքին և Արցախի հարավը կտրել հյուսիսից: Ծավալված թեժ մարտերի արդյունքում նույն օրվա ժամը 16.00-ի սահմանում թշնամին հետ շպրտվեց…

Այդ գործողությունից 28 տարի անց հակառակորդը նորից հարձակողական մարտեր ծավալեց նույն ուղղությամբ և տակավին Կարմիր շուկան մնաց անառիկ…

Փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի ու արիության գնով կարողացան ինչպես երեկ, այնպես էլ այսօր անառիկ պահել Արցախի համար ռազմավարական հույժ կարևորության այս բնագիծը…»

Տեսանյութեր

Լրահոս