Երկրագնդի բնակիչները հուլիսի վերջին կդիտեն Հարավային դելտա-Աքվարիդներ աստղաթափը
Հարավային դելտա-Աքվարիդներ ասուպային հոսքն այս տարի առավելագույն ակտիվության կհասնի հուլիսի լույս 30-ի գիշերը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի աստղացուցարանի մամուլի ծառայությունում:
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Հարավային դելտա-Աքվարիդներ ասուպային հոսը Ջրհոսի համաստեղությունից կհասնի գործության առավելագույնին: Ասուպների միջազգային կազմակերպության կանխատեսումներով՝ սպասվում է մինչեւ 16 ասուպ մեկ ժամում»,- ասել են աստղացուցարանում:
Ինչպես ճշտում են աստղագետները, Ռուսաստանի տարածքից դիտարկումներին այս տարի կխանգարի չափազանց վառ Լուսինը, լիալուսինը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ասուպային հոսքի ակտիվության առավելակետից երկու օր առաջ: Հարավային դելտա-Աքվարիդներ ասուպային հոսքը Ջրհոսի համաստեղությունից տեղի Է ունենում ամեն տաի հուլիսի կեսերից մինչեւ օգոստոսի կեսերը: Նաեւ հուլիսին Ռուսաստանի բնակիչները կարող են ավանդաբար երկնքում տեսնել արծաթավուն ամպեր: Հուլիսի 6-ին Երկիրը կգտնվի Արեգակից առավելագույն հեռավորության վրա, ինչի պատճառով վերջինիս տեսանելի տրամագիծը կլինի տարվա մեջ ամենափոքրը: