Վարդան Օսկանյանը` իր և Լ. Զուրաբյանի զրույցի մասին

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը նույնպես հայտարարություն տարածեց երեկ համացանցում հայտնված իր և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի զրույցի ձայնագրության մասին:

«Լևոն Զուրաբյանի և իմ հանդիպման փաստի և զրույցի բովանդակության շուրջ որևէ սենսացիա չկա և չի կարող լինել: Որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր և քաղաքական գործիչ՝ մեր իրավունքն է՝ հանդիպել ցանկացած վայրում և զրուցել ցանկացած թեմայի մասին:

Այստեղ միակ սենսացիան այն է, որ ժողովրդի կողմից ընտրված երկու պատգամավոր հետապնդվում են, պետական ռեսուրսներ են վատնվում նրանց գաղտնալսելու համար:

Այս հարցի կապակցությամ ես երեք նկատառում ունեմ.

Կարդացեք նաև

1. Այն, ինչ արվել է, բացարձակապես անընդունելի է, դատապարտելի է և անօրինական է: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն այս հարցին պետք է հետամուտ լինեն և հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն զրույցը ձայնագրողներին և տարածողներին:2. Նրանք, ովքեր կազմակերպել և տարածել են ձայնագրությունը, ընդհանրապես արհարամրհում են Հայաստան պետության վարկն ու հեղինակությունը:3. Ակնհայտորեն որոշ մարդիկ պետության շահերի պաշտպանությունը շփոթում են իշխանության շահերի պաշտպանության հետ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ասյ կապակցությամբ հայտարարություններ էին տարածել նաև Լ. Զուրաբյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, ում անունն արծարծվում էր վերոնշյալ ձայնագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս