Բաժիններ՝

Իսրայելում բացվել է արհեստական ​​մսի աշխարհում առաջին գործարանը

Իսրայելական Future Meat Technologies Ltd. ստարտափը Ռեհովոտ քաղաքում բացել է «լաբորատոր պայմաններում ստեղծված մսի աշխարհում առաջին գործարանը», գրում է ladbible.com կայքը:

Այսպիսով, ձեռնարկության հիմնադիրները նախատեսում են հավի կոթարաններն ու սպանդանոցները փոխարինել կենսառեակտորներով: Արտադրական հզորությունը օրական 500 կիլոգրամ միս է: Հնարավոր է արտադրել հավի, խոզի, գառան միս: Բացի այդ, ընկերությունը նախատեսում է աճեցնել նաև տավարի միս:

Իսրայելական ընկերությունն արդեն բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ ռեստորաններին մսամթերք մատակարարելու շուրջ: Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2030-ի դրությամբ շուկայի այս սեգմենտում աճը կկազմի 25 միլիարդ դոլար:

Սակայն ավանդական մսամթերք արտադրողների հետ մրցակցելու համար արտադրողները պետք է միջոցներ գտնեն ծախսերը կրճատելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930