Բաժիններ՝

Ինդոնեզիայում Մերապի հրաբուխը 1 կմ բարձրությամբ մոխիր եւ ծուխ է արտանետել

Ինդոնեզիայի ամենաակտիվ գործող հրաբուխը՝ Մերապին, որը գտնվում է Ճավա կղզում, շուրջ 1 կիլոմետր բարձրությամբ մոխիր եւ ծուխ է արտանետել: Հունիսի 25-ին այդ մասին հայտնել է «Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով Երկրաբանական աղետների ոլորտում հետազոտությունների եւ տեխնոլոգիաների մշակման կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ տեղի է ունեցել նաեւ հրաբխային ապարների արտանետում: Ժայթքումը տարածվել է Մերապիի խառնարանից մինչեւ 3 կիլոմետր դեպի հարավ – արեւելք:

Կենտրոնում բնակչությանը կոչ են արել պահպանելու հանգստւթյուն եւ կրելու պաշտպանական դիմակներ: Ավերածությունների եւ տուժածների մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս