Բաժիններ՝

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 224 635 է, մահվան դեպքերինը՝ 5601

Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 635-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 4505 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1096 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5601-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 111 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216423, փաստացի բուժվողներինը՝ 2611: Մեկ օրում արվել է 3724 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 167 466 թեստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930