Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 73,69 դոլար

Հունիսի 21-ին էտալոնային մակնիշի նավթի գները սակարաններում բարձրանում են՝ աճը շարունակելով հինգերորդ նստաշրջանն անընդմեջ եւ համարյա հասնելով բազմամյա բարձրակետերին:

Ներդրողները լավատեսորեն են տրամադրված այս ամռանը նավթի պահանջարկի վերականգնման նկատմամբ՝ կորոնավիրուսի դեմ բնակչության շարունակվող պատվաստման ֆոնին, որը թույլ է տալիս էլ ավելի մեծ թվով մարդիկ ճանապարհորդեն Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Այդ մասին գրում է Trading Economics-ը:

Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures սակարանում հունիսի 21-ին Երեւանի ժամանակով 09:20-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմել է 73,69 դոլար, ինչը 0,18 դոլարով (0,24 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի փակման դրությամբ արձանագրված գնից: Հունիսի 18-ի սակարկությունների արդյունքներով՝ այդ պարտավորագրերի գինն աճել է 0,43 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 73,51 դոլար:

WTI մակնիշի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային սակարաններում (NYMEX) մեկ բարելի դիմաց հասել է 71,9 դոլարի, ինչը 0,26 դոլարով (0,36 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի ամփոփիչ մեծությունից: Հունիսի 18-ին շուկայի փակման դրությամբ այդ պարտավորագրերի արժեքն աճել է 0,6 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 71,64 դոլար: Ըստ MarketWatch-ի տվյալների՝ անցյալ շաբաթվա արդյունքներով Brent մակնիշի նավթը թանկացել է 1,1 տոկոսով, WTI-ն՝ 1 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս