Քարոզարշավը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը պատիվ ունի. Տարոն Մարգարյան
Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տարոն Մարգարյանը ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ:
«Քարոզարշավը ցույց տվեց, որ երևանցին պատիվ ունի, որ հայաստանցին պատիվ ունի, որ մեր ժողովուրդը պատիվ ունի: Ես՝ որպես 6 երեխաների հայր, իրենց և մեր մյուս հայ մանուկների ապագան տեսնում եմ ավելի լավ, զարգացած, կայուն, անվտանգ հայրենիքում, և այսօր ես իմ ընտրությունը կատարեցի հանուն դրա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարոն Մարգարյանը
Նա դրական գնահատեց «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը՝ նկատելով, որ հանրությանն ամբողջությամբ ներկայացրել են արվածն ու անելիքները, իսկ առաջնային մարտահրավերը համարեց անվտանգության հաստատումը:
Հարցին, թե արդյո՞ք կցանկանար նորից լինել Երևանի քաղաքապետ՝ նախկին քաղաքապետը պատասխանեց. «Այժմ ԱԺ ընտրություններն են. ԱԺ ընտրություններից հետո դեռ առիթ կունենանք խոսելու»:
Մանրամասները՝ տեսանյութում