Դիզելային վառելիքի գինը գերազանցել է պատմական ռեկորդը

Դիզելային վառելիքի արժեքը Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքա-հումքային սակարանում (ՍՊբՄԱՀՍ) իր առավելագույն մեծության է հասել 2018 թվականից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Հունիսի 15-ի առեւտրաշրջանի արդյունքներով՝ ամառային դիզելային վառելիքի գինը, ազգային ինդեքսով, 1 տոննայի դիմաց հասել է 52 հազար 615 ռուբլու՝ ավելանալով 0,28 տոկոսով, իսկ ամսվա սկզբից ի վեր ինդեքսն աճել է 2,21 տոկոսով: Ռուսաստանի ներքին շուկայում վառելիքի գները զսպելու համար ստեղծվել է այսպես կոչված մեղմիչ մեխանիզմ:

Ընդհանուր գծերով, եթե բենզինի եւ դիզելային վառելիքի գինը բարձր է պայմանական ներռուսաստանյանից, ապա պետությունը նավթընկերություններին փոխհատուցում է այդ տարբերության մի մասը, որպեսզի նրանք գները չբարձրացնեն ՌԴ-ում:

Իսկ եթե ռուսաստանյան գները բարձր են արտահանականներից, ապա նավթագործները պետության հետ կիսվում են վառելիքի ներքին վաճառքներից ստացված շահույթի մի մասով: ՌԴ-ի կառավարությունն այս տարի որոշում է ընդունել մեղմիչ մեխանիզմի պարամետրերի վերափոխման մասին:

Տեսանյութեր

Լրահոս