Բաժիններ՝

Վիլյան ու Ալվեսը կարող են հեռանալ Բարսելոնայից

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսն ու հարձակվող Դավիդ Վիլյան կարող են հեռանալ թիմից։

Ինչպես հայտնում է Marca-ն, Վիլյան իր վերադարձից հետո այդպես էլ չկարողացավ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային ապացուցել, որ արժանի է հիմնական կազմում խաղալուն։ Նման իրադրության մեջ է հայտնվել նաև բրազիլացին, ում տեղը թիմի հիմնական կազմում ևս հարցականի տակ է, քանի որ նա մեկը մյուսի հետևից վնասվածքներ է ստանում։

2 ֆուտբոլիստներն էլ խաղային պրակտիկայի կարիք ունեն, քանի որ շատ են ուզում մասնակցել 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, ուստի կա հավանականություն, որը նրանք նոր ակումբ կփնտրեն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս