Գրականագետ․ «Ընտրական շուկա» են նետվել բոլոր նրանք, ովքեր չեն ալարում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ այս օրերին հասարակական տրամադրությունները ոչ թե բնական, այլ հետևանքային վիճակում են: «Այն ամբողջ մրուրը, որ լցվեց հասարակության գիտակցության մեջ, խաթարեց նրա գիտակցական կյանքի բնականոն ընթացքը: Սկսեցինք մեր ընտանիքներում անգամ, քաղաքական տարբեր մտածողության դրսևորումներ ունենալով, չհասկանալ իրար: Ես և իմ միջավայրի սթափ մարդիկ ոչ թե 2018 թվականից, այլ 2016-2017 թվականներից, երբ սև քայլարշավ սկսվեց Ապրիլ յան պատերազմի հերոսների հասցեին, հասկանում էինք, որ Հայաստանի գլխին մեծ աղետ է պատրաստվում:
Դերակատարներին չգիտեինք, դերակատարները երևացին 2018 թվականին՝ Չալոյի հետ միասին: Զգուշացրեցինք այդ մասին մեր ժողովրդին: Եթե իմ՝ որպես Հայաստանի քաղաքացու և մարդու, որը մի քանի գիրք է կարդացել և Հայաստանի պատմությանը մասամբ ծանոթ է, կարծիքը հարցնեիք, կասեի՝ եթե Հայաստանի ժողովրդի ուղեղը թունավորված չլիներ, ընտրություններ չպետք է լինեին: Պետք է լիներ հանցագործի վտարում, հանցագործը պետք է դատվեր, իսկ հանցագործը նա է, ով բռնազավթել է վարչապետի աթոռը: Այնուհետև պետք է ձևավորվեր ժամանակավոր կառավարություն: Այն հնարավորինս կմեղմացներ այս դրածոյի հարվածի թափը հայ ժողովրդի կառավարական համակարգին և կառավարական մտածողությանը, մեղմելուց հետո նոր սթափ կգնայինք ընտրությունների: ԳՈՎԱԶԴ01:51Իմանալ ավելին Հիմա տեսեք՝ ի՞նչ է կատարվում:
Պայմանական տերմին եմ ասում՝ «ընտրական շուկա» են նետվել բոլոր նրանք, ովքեր չեն ալարում: Մարդիկ կան, որոնց կուսակցությունը բաղկացած է իրենցից, իրենց սիրուհուց և կնոջից, և նրանք հավակնում են դառնալ վարչապետ: Այսքան էժանացվեցին պետական կարևորագույն պաշտոնները, իսկ դա որևէ երկրի որևէ դրական բան չի բերել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սրապիոնյանը: Կարդացեք նաև Սպասվում են «տուրբուլենտ» ամիսներ Ի՞նչ կլիներ մեր 3 նախկին նախագահների կեցվածքը 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին․ «Ազգ» «Ուժեղ Հայաստանը կերտողը դուք եք լինելու` իմ ղեկավարությամբ». Ռոբերտ Քոչարյան Ընդգծում է՝ ունի քաղաքական հստակ դիրքորոշում, իր համար ակնհայտ է, թե ով կարող է երկիրը դուրս բերել այս աղետալի վիճակից: «Արդարանալու ոչինչ չունեմ, չեմ էլ ասում, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինձ համար իդեալական քաղաքական գործիչ չէ:
Ասում եմ՝ ճակատագրի բերումով, Նիկոլ Փաշինյանի համառ ջանքերի շնորհիվ հրապարակում նա մնաց այն միակ անհատականությունը, որն իր ապրած կյանքով, գործողություններով, իր կենսագրությամբ ի զորու է այս ավերածությունների, փլատակների մեջ դնել մեր գալիք ուժեղ պետականության հիմքը: Շատերի, մասնավորապես նրանց, ովքեր Նիկոլին համարում են աղետ, հայրենասիրության, քաղաքական մտածողության վրա չեմ կասկածում, բայց ես հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի ուժին: Ինչո՞ւ: Տեսել եմ նրա պետական գործունեությունը:
Նրա քաղաքականություն վարելու ընթացքում առանձին իրողություններից նույնիսկ բավարարված չեմ եղել, բայց տեսել եմ կամք, խելք, նվիրում, հայկական ընտանիքի հայր, տեսել եմ նրա ակնածանքն իր մոր նկատմամբ: Չեմ հիշում, որ նրա երեխաներից որևէ մեկն աղբարկղները քրքրողի հագուստն իբրև նորաբանություն մատուցելու նպատակով անճոռնի նկարներ տարածեր: Որովհետև նրանք Քոչարյանի երեխաներն են, նրանք և՛ չէին անի, և՛ չէին համարձակվի այդ բանն անել: Ի վերջո, ընտանիքը հասարակության փոքր մակետն է, և այդ փոքր մակետն արտացոլում է հասարակության նկատմամբ մտածողությունը: Ռոբերտ Քոչարյանն իմ հուսահատության ու նաև հոռետեսության ժամանակների ցրողն է: Եթե նա հաջողի, հաջողում է մեր երկիրն ու ժողովուրդը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում