Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում
![](https://168.am/wp-content/uploads/2021/04/diak-3.jpg)
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1567 աճյուն, որից 4-ը` երեկ։